Սա Ադրբեջանի կողմից հաշվարկված գործընթաց է, որը շատ արագ մոտենալու է Երևանի մատույցներին. Աբրահամյան
«Գլխավորը խնդիրն այն է, որ Ադրբեջանում հասկացել են՝ Հայաստանում կա իշխանություն, որի առաջ կարելի է դնել պահանջներ, և այդ իշխանությունը գլուխը կախ կատարելու է»,- ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբացության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նաև նշեց, որ առաջինը՝ այդ իշխանությունն առհասարակ ի վիճակի չէ դիմակայություն ապահովելու, երկրորդ՝ ցանկություն էլ չունի։
«Նաև դրանով է պայմանավորված, որ դեռևս այս վերջին ադրբեջանական ագրեսիայից առաջ իշխող քաղաքական ուժն իր ղեկավարների առանձին դեմքերի միջոցով հասարակությանը ոչ միայն նախապատրաստում էին զիջումների, այլ նույնիսկ ոչնչանում էին այն ամենը, ինչ կապված էր մեր պետականության, բանակաշինության հաղթանակների հետ։
Այս իշխանությունն ուզում է մարդկանց գիտակցության միջից դուրս բերել, ոչնչացնել այն ամենը, որ մեր երկիրը, ժողովուրդը հաղթանակներ է ունեցել։ Փորձում են այս հասարակությանը վերածել մեջքը կոտրվածների, ծնկի եկածների, գլուխը կախ քայլողների հասարակության»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա ընդգծեց, որ հասարակությունը պետք է դիմադրի, առանց հասարակական դիմադրության որևէ խնդիր մենք չենք լուծելու։
«Բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են թուրքի այս գործողությունները միայն Արցախի, Բերձորի դեմ է ուղղված, Արցախի առանձին շրջաններին է ուղղված, չարաչար սխալվում են։
Սա Ադրբեջանի կողմից հաշվարկված, քայլ առ քայլ գնացող գործընթաց է, որը շատ արագ մոտենալու է Երևանի մատույցներին։ Այլ տարբերակ չկա»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք. Տիգրան Աբրահամյան
- Նկատեցի՞ք, թե ինչպես Բերձոր քաղաքի, Աղավնո ու Սուս գյուղերի շուտափույթ հանձնման թեման երկրորդ պլան տեղափոխեցին․ Տիգրան Աբրահամյան
- Իսկ ի՞նչ է արել ՀՀ իշխանությունը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման ուղղությամբ
- Նոր երթուղու դեպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գոտու, անվտանգության շերտի վերացմանը. Աբրահամյան
- Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ Հայաստանից Արցախ զորակոչված զինծառայողների զորացրում է իրականացվել. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում. Աբրահամյան
- Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան