Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը:
«Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը:
Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից․
Հարակից հրապարակումներ`
- Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
- Որոշ ուղղություններում Ադրբեջանը խախտել են հրադադարի ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ