Կինոյի պատմության մեծագույն ֆիլմը՝ ըստ Տարանտինոյի
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն անվանել է այն ֆիլմը, որը, նրա կարծիքով, մեծագույնն է կինոյի պատմության մեջ։ Ռեժիսորը ընտրել է Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտներ» ֆիլմը, նկարահանված 1975 թվականին։ Ֆիլմի հիմքում Փիթեր Բենչլիի համանուն գրվածքն է։ Ֆիլմը ստացել է 3 Օսկար, ֆիլմը համարվում է առաջիններից մեկը, որին տրվել է բլոքբասթեր անվանումը։
««Ծնոտներ» ֆիլմից լավը չի եղել։ Սա երբևէ նկարահանված լավագույն ֆիլմն է»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասել է Տարանտինոն Cinemablend-ի փոդքաստում:
Ռեժիսորը նշել է, որ Սփիլբերգի ֆիլմը ցույց է տվել, թե որքան վատ են նկարահանվել դրան նախորդած ֆիլմերը։ Տարանտինոյի կարծիքով, «Ծնոտների» հաջողությունը փորձել են կրկնել հետագա ֆիլմերում, սակայն դա հնարավոր չի եղել։