Մենք մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Անկախ ՀՀ քաղաքական իշխանության տապալումներից և հայրենիքի դեմ ծավալած դավադրություններից, պետք է արժանին մատուցել բոլոր այն զինծառայողներին, ովքեր հետպատերազմյան բարդ, ծանր իրավիճակում պատվով կատարում են իրենց մարտական խնդիրը։
Շատ ծանր է առաջնագծում կանգնած զինծառայողի համար՝ գիտակցել, որ իր թիկունքում պետություն և քաղաքական պատասխանատվություն կրող ղեկավար չկա ու միևնույն ժամանակ ուժերի գերլարումով կենտրոնանալ ծառայության և երկրի պաշտպանության վրա։
Մենք մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք։
Այսպիսի վիճակներում մեր զինծառայողը պետք է իմանա, որ ինչ էլ լինի հասարակության մի մեծ հատված մշտապես սատարելու է հայրենիքի պաշտպաններին։
Ես ինքս ճանաչում եմ մեծ թվով զինծառայողների, սպաների, ովքեր այս լարված օրերին, մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ են մոտենում իրենց ծառայությանը և հայրենիքի ու մեր բոլորի պաշտպանության համար պատրաստ են ամեն ինչի։
Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար ընկածներին, համբերություն և տոկունություն մեր զինծառայողներին»։
Հարակից հրապարակումներ`
- Չորս օր հայ զինվորը անում է այն, ինչ անում էր 44 օր․ Մետաքսե Հակոբյան
- Գազալիցքավորման կայանում վթարի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր
- Արցախի Հանրապետությունում վիրավորված զինծառայողներից մի քանիսին տեղափոխել են Երևան
- Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել․ ԱՀ ՊԲ
- Արցախի ՊՆ. Հայկական կողմն ունի մեկ զոհ, ութ զինծառայող վիրավորում է ստացել
- Թշնամու սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի ՊՆ
- Թշնամու սադրանքի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ալբերտ Բախշիյանը. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին