Հայաստանը պաշտոնապես Արցախն ու Արցախում ապրող մեր 130 հազար հայրենակիցների հանձնում է Ադրբեջանին. Ղևոնդյան
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այս հայտարարությունը, որ «եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն, կարծում եմ՝մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա», համարեց ոչ թե Արցախի մնացյալ հատվածի ապառազմականացում՝ զինաթափում, այլ Արցախում ապրող մեր 130 հազար հայրենակիցների նկատմամբ դավաճանություն։ Քաղաքագետը նման կարծիք է հայտնել 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում։
«Սա ապառազմականացում չէ. սա Արցախում ապրող մեր եղբայրներին և քույրերին ցեղասպանելու և դրաննախապատրաստելու գործընթաց է։ Եթե դու հանձնառություն ես վերցնում բանակը լուծարելու, դա նշանակում է՝ դու Արցախում ապրող 130 հազար մարդու դիտարկում ես որպես ոչնչացմա նթիրախ։ Նիկոլ Փաշինյանի հենց միայն այս նախադասությունը հիմք կարող է հանդիսանալ պետական դավաճանության և սեփական ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու հանձնառության համար։ Սա ապացույցն է նրա, որ երկու կարծիք չկա. հստակ է մեկ բան՝ այդ մարդը վերցրել է իր վրա պարտավորություն՝ Ադրբեջանին հանձնել ամբողջ Արցախը, և դա անելու է ամեն գնով. ավելին՝ այսօրմենք ունենքմի իրավիճակ, որ հայկական կողմը պայմաններ է ստեղծել, որպեսզի Արցախը հայաթափվի»,- ասել է Ալեն Ղևոնդյանը։
Նա Արցախը հայաթափելու հայկական կողմի քաղաքականության համատեքստում դիտարկեց Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածության հետևանքով Արցախում իրենց ժամկետային զինծառայությունն իրականացնող զինվորներին հրատապ զորացրելն ու նրանց տեղափոխումը Երևան։
Քաղաքագետը պնդեց՝ սա, ինչպես նաև այլ ակնառու հանգամանքներ,ապացուցում են մեկ բան.
«Հայաստանը պաշտոնապես Արցախն ու Արցախում ապրող մեր 130 հազար հայրենակիցների հանձնում է Ադրբեջանին»,- ասել է Ղևոնդյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Փաստացի Փաշինյանն ասում է, որ մի քանի երաշխիքների դեպքում պատրաստ է ՊԲ ն լուծարել, սարքել, օրինակ, լիմոնադի ցեխ. Մանգասարյան
- Եկեք ուշադիր լսենք Փաշինյանին՝ նրա ասածներում միշտ կա հաջորդ պարտության բանաձևը
- Պաշտոնապես արձանագրեմ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինծառայող չկա. Փաշինյան
- Փաշինյանը Արցախում ՌԴ խաղաղապահներին համ գովում է, համ մեղադրում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան