Աղավնոյի ժողովրդի վրա չբարդեք
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավարն ու ավագանու մի քանի անդամներ, ԱԺ խմբակցության ներկայացուցիչներ երեկ հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։
«Պետական տրամադրություններ չկան, չեն կարող պաշտպանել իրենց հայրենակիցներին։ Չկա այդ ուժը։ Նիկոլ Փաշինյանը լուծարել է բանակը, չկա Հայաստանի կողմից ոչ մի գրանցված զինվոր։ Այսինքն, կարող է ճանապարհը փակվի ու այդ ամեն ինչի դեմ չենք կարող առնել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը։
Նա հարցադրում արեց՝ «հիմա ի՞նչ անենք, էլի թիրախավորե՞նք ժողովրդին»։
Անդրանիկ Չաուշյանը հայտնեց, որ այսօր գյուղ է եկել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
«Ինքը տարհանման պլան է կատարում։ Եկել էր ժողովրդին լսելու։ Ժողովուրդն ի՞նչ անի։ Մինչև օգոստոսի 25-ը պետք է Աղավնոյի, նաև Բերձորի բնակիչները տարհանվեն»,- ասաց Աղավնոյի գյուղապետը:
Նրա խոսքով, իրենք ուզում են պայքարել, կռվել, ազատագրել հանուն իրենց զոհված ընկերների, բայց գիտեն, որ անիմաստ է։
«Սահմանամերձ գոտում մարդիկ ապրում են, պատրաստ են ամեն ինչի, ինչո՞ւ եք խեղճացնում, ինչո՞ւ եք տալիս։ Այդ ստրուկի հոգեբանությունը մի տարածեք՝ տալով, տալով։ Իր սեփականության հարցում կարող է որոշումներ կայացնել։ Ժողովուրդը երկու տարի նստած նայում է՝ թե ինչ կլինի, հույսը դնելով պարսիկի, ռուսի վրա»,- ասաց Անդրանիկ Չաուշյանը։
Ի՞նչ են անելու բնակիչները տարհանվելուց հետո։
«Ասում են՝ Հայաստանի կողմից աջակցություն լինելու է, վարձակալության գումար տալու են, յոլա տարեք, մինչև տեսնենք։ Բայց ժողովրդին դա պետք չէ։ Ժողովուրդը կիսատ, մեռած վիճակում է հիմա։ Դրա համար ժողովրդի վրա չբարդեք, թե ինչու չեք պայքարում և այլն։ Պայքարելու համար զինտեխնիկա է պետք ու ամեն ինչ, ոչ թե ձեր կողքին ենք ու այդպես օդում խոսակցություններ»,- ասաց Աղավնոյի գյուղապետը։
Նա վերջում ընդգծեց՝ չլինի այնպես, որ իրենց պատճառով լինեն անմեղ զոհեր։
Հարակից հրապարակումներ`
- Նկատեցի՞ք, թե ինչպես Բերձոր քաղաքի, Աղավնո ու Սուս գյուղերի շուտափույթ հանձնման թեման երկրորդ պլան տեղափոխեցին․ Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում. Աբրահամյան
- Վարդավառը՝ Աղավնոյում
- Հեղինակային երգեր՝ Աղավնո գյուղում
- Տիգրան Աբրահամյան. Ովքեր պնդում են՝ եռակողմ հայտարարությունով է սահմանված Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը, թող ցույց տան ձևակերպումը
- Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ասացի՝ Աղավնոյի հարցն այսօր չենք քննարկում, մենք բանակցություններ ենք տանում. Արայիկ Հարությունյան
- Աղավնոյի գյուղապետ. Ինչո՞ւ անընդհատ պետք է լքենք, լքելու տեղ չունենք
- Աղավնոյում նույնպես ջահերով երթ են անցկացրել
- Մկրտություն՝ Աղավնոյի Սբ.Նահատակաց եկեղեցում
- Պատերազմից հետո Աղավնոյում երեք երեխա է ծնվել
- Գյուղապետ. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն»
- Խաղաղապահների մուտքից հետո զենքերը հանձնելու առաջարկն Աղավնոյում միանշանակ չեն ընդունել
- Աղավնոյում ևս 20 առանձնատուն կկառուցվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան