Ոչ թե կալանավոր եմ, այլ այս երկրում գործող վարչակարգի պատանդի կարգավիճակում եմ. Չալաբյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Ավետիք Չալաբյանի գործով դատալսումների դռնբաց նիստը։
Հիշեցնենք, որ անցած նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց 3 ամիս ժամկետով։
Այսօրվա նիստի ընթացքում Ավետիք Չալաբյանն ասաց, որ ծանոթացել է դատարանի որոշմանը, որի մեջ իրեն կալանավորելու որևէ փաստական հիմք վկայակոչված չէ։
«Դուք երկու օր առաջ ինձ անձնական ազատությունից զրկել եք առանց վկայակոչելու որևէ փաստական հիմք, այս որոշման մեջ որևէ փաստական հիմք չկա, բացի ձեր սուբյեկտիվ վերլուծությունից»,- դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ ասաց Չալաբյանը։
Նա ընդգծեց, որ այս որոշմամբ ոչ թե կալանավոր է, այլ այս երկրում գործող վարչակարգի պատանդի կարգավիճակում է. «Ունենալով պատանդի կարգավիճակ, ես այցելելու եմ այս դատական լսումներին միայն մեկ նպատակով. ես այս դատարանի իրավազորությունը չեմ կարող ընդունել, սակայն այցելում եմ այս լսումներին որպեսզի հասարակությանը ներկայացնեմ մեր անմեղության բոլոր ապացույցները»։
Ա.Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին։ Հուլիսի 11-ին կալանքի ժամկետը երկարացրել էր ևս 15 օրով։ Հուլիսի 27-ից ազատության մեջ էր, քանի որ կալանքի ժամկետը լրացել էր։ Օգոստոսի 3-ին դատավոր Մնացական Մարտիրոսյաի որոշմամբ Չալաբյանը կալանավորվեց 3 ամսով։ Հիշեցնենք, որ դատախազը կալանք չէր պահանջել, այլ առաջարկել էր Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, գումարի չափը թողնելով դատարանի որոշմանը։
«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:
Հարակից հրապարակումներ`
- Սա ցույց է տալիս, թե որքան է գործող վարչախումբը սարսափում իր սկզբունքային ընդդիմախոսներից. Ավետիք Չալաբյան
- Չալաբյանին կալանավորելու դատարանի որոշումը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել. Ռուբեն Մելիքյան
- Ցմահ տվեք ինձ, բերանս էլ կապար լցրեք, որ ես սատկեմ, մեռնեմ, պրծնեմ, դուք էլ գործից պրծնեք. Չալաբյանը՝ դատավորին
- Չալաբյանի օրինակով Նիկոլի ուղերձն է՝ իր գրպանի տուզիկներից բացի, որևէ այլ նոր խաղացողների չի հանդուրժելու. Վրթանեսյան
- Սա Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերն է. Ավետիք Չալաբյան
- Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց
- Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը չի կարճվի
- Դատական նիստերի ընթացքում հնարավոր է վիճակս վատանա. Ավետիք Չալաբյան
- Այս պայքարը մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար է. Չալաբյանի պաշտպանական խումբ
- Եթե ես այստեղ Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ, դրանով ո՞վ է շահելու. Չալաբյան
- Ձեզանից անկախություն և անաչառություն չենք ակնկալում. Չալաբյանի պաշտպանը՝ դատավոր Մնացականյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան