Որոշ ուղղություններում Ադրբեջանը խախտել են հրադադարի ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառառայության հաղորդմամբ, լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ:
Հայկական կողմից կորուստներ չկան։
Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը' ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։
Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։
Հարակից հրապարակումներ`
- Գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ
- Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել․ ԱՀ ՊԲ
- Արցախի ՊՆ. Հայկական կողմն ունի մեկ զոհ, ութ զինծառայող վիրավորում է ստացել
- Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել. Արցախի ՊՆ
- Թշնամու սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի ՊՆ
- Թշնամու սադրանքի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ալբերտ Բախշիյանը. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան