
ԵՄ-ն իր հիվանդանոցներում բուժում է 1000 վիրավոր ուկրաինացու
Եվրամիությունն իր տարածքում գտնվող հիվանդանոցներում բուժման կուրսեր է տրամադրել 1000 վիրավոր ուկրաինացու։ Այս մասին ուրբաթ օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Միրիամ Գարսիա Ֆերերը։
«Մինչ օրս ԵՄ-ն Ուկրաինայից 1000 մարդու բժշկական հիմքերով տարհանումներ է իրականացրել, որոնք իրականացվել են քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմի միջոցով: Տեղական հիվանդանոցների վրա ճնշումը նվազեցնելու համար ԵՄ-ն ապահովել է հիվանդների տեղափոխումը ԵՄ երկրների հիվանդանոցներ, որտեղ ազատ տեղեր կան, ընդհանուր առմամբ հիվանդները տեղավորվել են ԵՄ 18 երկրում»,-Ֆերերի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, հաշվի առնելով Ուկրաինայում վիրավորների մեծ թիվը, ԵՄ երկրները որոշել էին մարտի 11-ից սկսել այս երկրի բնակիչների բուժումը՝ ազգային առողջապահական համակարգում իրավիճակը մեղմելու համար։ Նա չի հստակեցրել, թե ԵՄ հիվանդանոցներում տեղաբաշխված հիվանդների, որ մասն են ռազմական գործողությունների անմիջական մասնակիցները։
Հարակից հրապարակումներ`
- Reuters. ԵՄ-ն մինչև սեպտեմբեր կձևավորի Ուկրաինային հատկացվելիք 8 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթը
- Զելենսկի. Ուկրաինան օրական ունենում է մոտ 30 զոհ և 250 վիրավոր
- Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կհայտնի Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ դիրքորոշումը
- Եվրահանձնաժողովի-նախագահ. Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կհարվածեն նաև Եվրոպայի տնտեսությանը
- Եվրահանձնաժողովը առաջարկել է ԵՄ մուտքի նոր պայմաններ