Իսպանիան 20 Leopard տեսակի տանկ կուղարկի Ուկրաինա
Իսպանիայի պաշտպանության նախարարությունը որոշել է Ուկրաինային փոխանցել 20 M113 զրահափոխադրիչներ։ Ուրբաթ օրը El Pais թերթի տարածած լուրը ներկայացրել է ՏԱՍՍ-ը։
Պարբերականը հիշեցնում է, որ Մադրիդը քննարկել է Leopard տանկերը Կիև տեղափոխելու հնարավորությունը, սակայն Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլսը բացառել էր նման սցենարը, քանի որ, ըստ նրա, մարտական մեքենաները վատ վիճակում են։ Բացի այդ, իսպանական Leopard-ների հնարավոր տեղափոխումը քաղաքական անհամաձայնություն է առաջացրել Գերմանիայում, որն այդ տանկերի արտադրում և դրանք դեռ Կիև չի հասցրել։
Ըստ թերթի՝ Իսպանիայի պաշտպանության նախարարությունը որոշել է զրահափոխադրիչներ ուղարկել Ուկրաինա։ Մադրիդը Կիևին առաջարկել է նաև «Շորադ Ասպիդ» զենիթային կառավարվող հրթիռների մարտկոց: Պարբերականը հայտնում է, որ Իսպանիայի նոր առաջարկը չի բավարարում ուկրաինական կողմին։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի զինված ուժերը զինտեխնիկա են տեղադրում բնակելի թաղամասերում
- Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ֆոնին Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից մեծացել է
- Ուկրաինան դուրս է բերում իր զորքերը Կոսովոյից
- Իսպանիայում հրաժարվել են Leopard տանկերը Ուկրաինա ուղարկելու գաղափարից
- Իսպանիայում գրանցվել է կապիկի ծաղկից մահվան երկրորդ դեպքը
- Իսպանիան Ռուսաստանին է արտահանձնել Տյումենի բանկից ավելի քան 560 միլիոն ռուբլի գողացած ՌԴ քաղաքացուհուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան