Տղա՞ ես՝ տեր կանգնիր քո ճակատագրին, եթե ոչ՝ տեր կանգնող լինելու է, բայց՝ ոչ հօգուտ մեր ազգի. Լարիսա Ալավերդյան
«Լինի ընդդիմություն, թե մտավոր ունակություններ ունեցող խավ, նրանք ավելի մեծ պարտականություն ունեցող խավ են, քան ամենօրյա հոգսը հոգացող սովորական մարդիկ»,-«Հայելի» մումալի ակումբում հայտնեց ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով որ ինքը դեմ է եղել ընդդիմադիր գործչի այն հայտարարությանը, թե ժողովուրդը պետք է արթնանա, որ խնդիր լուծվի:
Բանախոսը նաև համաձայն չէ այն խոսակցությունների հետ, որ ընդդիմությունն իր այս գործողություններով ներքին կարգով պաշտպանում է իշխանություններին, այլ ամբողջ խնդիրն այն է, որ նա պատրաստ չէր նման զարգացումներին:
«Շրջանառվում է երկու տեսակետ, թե մեր երկրի ղեկավարը հիվանդ է, կամ թուրք է: Ես երկուսին էլ դեմ եմ: Պետք չէ թուրք լինել, որպեսզի ունենալ թուրքական քաղաքական կողմնորոշում: Այն, որ այս իշխանությունների գործողություններն ամբողջովին կարելի էր բնութագրել որպես՝ Թուրքիայի դրածո իշխանության, այն ընկալելի է, բայց էթնիկականի հետ ես երբեք չեմ կապի»,-ասաց Լարիսա Ալավերդյանը և հավելեց. «Երկրորդ՝ ո՞վ է հիվանդ՝ նրանք, որոնք հավատում են այդ գռեհիկ բառապաշարով ներկայացվող խոսքին, թե՞ նա, ով այդ գռեհիկ բառապաշարով, հզոր կամքով, քայլ առ քայլ իրականացնում են թուրքական ցեղասպանական քաղաքականությունը:
Այնպես որ՝ եկեք հստակեցնենք՝ այսօր ո՛չ կամազուրկ իշխանություն ունենք, ո՛չ էլ՝ պատահական եկած և ունակություններ չունեցող: Նրանք ունակություն չունեն իրական կառավարում իրականացնել հօգուտ պետությանը և ժողովրդի, նրանք այդ հմտությունները չունեն: Իրենց այն չեն սովորացրել և չի էլ պահանջվում: Իրենցից պահանջվում է անշեղորեն կատարել թուրքական ցեղասպանական այս ծրագիրը և դրա մեջ ընդգրկել բավական մեծ թվով հասարակ մարդկանցից բաղկացած խավերին: Հմուտ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներին պատրաստ չէր այս՝ իրոք շատ դյուրահավատ ժողովուրդը»:
Ալավերդյանը սակայն հիշեց, որ ժամանակին ամենազարգացած ազգերը՝ գերմանացիները, իտալացիները, իսպանացիները չկարողացան դիմանալ մանիպուլյատիվ այդ մեխանիզմներին, բայց կա մեծ տարբերություն նանցիստական երկրների և Հայաստանի իշխանությունների գործողություններում՝ առաջինները ի շահ իրենց երկրի էին գնում դրան, իսկ Հայաստանում՝ ի շահ թշնամական պետության::
ՀՀ նախկին օմբուդսմենը նկատեց, որ ՀՀ իշխանությունները սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերը և դրան զուգահեռ Ռուսաստանին ասում՝ թե արի իմ համար պայքարի թյուրքական պետությունների դեմ, ինչը տրամաբանական չէ:
«Ամեն մի ժողովուրդ իր ճակատագրի տերն է, տղա՞ ես՝ տեր կանգնիր, եթե ոչ՝ տեր կանգնող լինելու է, և այն չի լինելու հօգուտ մեր ազգի»,-հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Գորշ գայլերը» Ծիծեռնակաբերդում իրենց ոռնոցով պատիվ են տալիս Հայաստանի այսօրվա իշխանությանը. Լարիսա Ալավերդյան
- Փաշինյանը ոչ եկել է ժողովրդի ձայնով, ոչ էլ պատրաստ է գնալ ժողովրդի ձայնով. Լարիսա Ալավերդյան
- Սահմանադրական դատարանը գտավ, որ իմ կեցվածքը հակասահմանադրական է և ես դատվեցի․ Լարիսա Ալավերդյան