Կարծախի մաքսակետում առգրավվել է 133 351 լարիի ոսկի
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով, բացահայտվել է «Կարծախի» մաքսային սահմանին՝ մաքսային կանոնների խախտմամբ առանձնապես խոշոր չափերով թանկարժեք մետաղի ջարդոնի արտահանման փաստը:
«Քննությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին փորձել է Վրաստանից «Կարծախի» մաքսակետով 871,53 գրամ 133 351,74 լարի մաքսային արժեքով 871,53 գրամ ոսկու ջարդոն տեղափոխել Թուրքիայի Հանրապետություն»,- sknews.ge-ի հաղորդմամբ, ասվում է հաղորդագրությունում:
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները