Եվրոպացի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Թուրքիային իրենց շուկա գազի անխափան տարանցման համար․ Պուտին
Ռուս-թուրքական բանակցությունները նեղ ֆորմատով. Վլադիմիր Պուտինի հիմնական հայտարարությունները: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական էջը:
2022 թվականի առաջին ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։
«Բավական է հիշել, որ անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունն աճել է 57 տոկոսով, իսկ այս տարվա առաջին ամիսներին՝ մինչև մայիս ներառյալ, կրկնապատկվել»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է «Թուրքական հոսքին», ապա Պուտինը նշել է․
««Թուրքական հոսքը» (Турецкий поток, газопровод) դարձել է Եվրոպային ռուսական գազով մատակարարելու կարևորագույն զարկերակներից մեկը։
Այն աշխատում է ճիշտ, ռիթմիկ, առանց ձախողումների սպառողների համար թե՛ Թուրքիայում, թե՛ Եվրոպայում։
Եվրոպացի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Թուրքիային իրենց շուկա գազի անխափան տարանցման համար»։
Պուտինի խոսքով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի քարտուղարության մասնակցությամբ լուծվել է սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի մատակարարման հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան