Ռուսաստանի օդուժը Սիրիայում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող գոտում ահաբեկիչների խումբ է ոչնչացրել
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայում հայտնաբերել և ոչնչացրել են ահաբեկիչների խումբ, որը տեղակայված էր ԱՄՆ-ի կողմից վերահսկվող ալ-Թանֆ գոտում: ՌԴ պաշտպանության նախարարության տարածած լուրը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ին։
«Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում օդային պարեկություն իրականացնելիս ռուսական օդատիեզերական ուժերի անձնակազմերը հայտնաբերել և ոչնչացրել են Բելայա անապատի ամրացված ապաստարաններում թաքնված Լիվա Շուհադա Էլ-Կարյաթեյն ահաբեկչական խմբավորման զինյալների խմբին: Խումբը տեղակայված է Էտ-Տանֆ գոտում, մատակարարվում և վերապատրաստվում է ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների ուժային հրահանգիչների կողմից»,-ասվում է ՌԴ ՊՆ Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հայտնել է, որ գրոհայինները դիվերսիոն գործողություններ են կատարել Սիրիայում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։
Ըստ ՊՆ-ի՝ Ռուսական ավիացիան հաջողությամբ ոչնչացրել է բոլոր զինյալներին:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան վերահաստատել է Սիրիայում նոր ռազմական օպերացիա սկսելու հավանականությունը
- Սիրիան կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Դամասկոսի վրա Իսրայելի հարվածները
- Սիրիայում հարցերի կարգավորման հովի տակ կհանդիպեն Պուտինը, Էրդողանն ու Ռաիսին
- Ռուսաստանը քրդերին վստահեցրել է, որ չի աջակցի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը
- Անկարան մտադիր է ՌԴ-ին համոզել Սիրիայում նոր ռազմական գործողության անհրաժեշտության հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան