Մարդ ինչքան պետք է սեփական անցյալն ատի, որ ունակ լինի հրաժարվել այն ամենից․ Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը գրում է․
«Մարդ ինչքան պետք է միամիտ ու դյուրահավատ լինի, որ իր ապրածն ու տեսածը (թեկուզ բավականին թերացումներով) մի կողմ դնի և կուրորեն հավատա նրանց, ովքեր տարիներով, դրսից ներդրված երկու կոպեկի դիմաց, անխնա սևացնում ու ավերում էին այն ամենը, ինչ ստեղծվել էր ծանր ու դաժան մաքառումների գնով և հանուն որի հազարավոր հայորդիներ տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը...
Մարդ ինչքան պետք է անինքնասեր, շահամոլ ու եսակենտրոն լինի, որ իր իսկ ձեռքով տարիներ շարունակ ստեղծածն ու կառուցածը հիմնահատակ քանդող անհայրենիք ստահակներին այս ամենից հետո շարունակի հավատալ...
Նայում եմ տարիներ առաջ կատարված այս լուսանկարին և ապշում, թե մարդ ինչքան պետք է սեփական անցյալն ատի, որ ունակ լինի հրաժարվել այն ամենից, որով ժամանակին և՜ անհաղթ էր, և՜ հպարտ...
Հ.գ.-Առջևում սեպտեմբերն է՝ հայկական անկախ պետականությունների ստեղծման ամիսը: Տարիներ առաջ՝ այս օրերին, մենք զբաղված էինք տոնական զորահանդեսների նախապատրաստությամբ... Այսօր չգիտենք, թե ինչ է լինելու սեպտեմբերի 2-ին, իսկ սեպտեմբերի 21-ին արդեն հայտնի է՝ երգելու է Սպիտակցի Հայկոն...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան