Աֆղանստանի իշխանությունները չեն գտել «Ալ-Քաիդայի» առաջնորդի դիակը ԱՄՆ-ի հասցրած հարվածի վայրում
Աֆղանստանի իշխանությունները դիակ չեն գտել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ալ Զավահիրիի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակման վայրում: Թալիբների խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդի հայտարարությունը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ավելի վաղ թալիբները հայտարարել էին, որ տեղեկություն չունեն Այման ալ Զավահիրիի գտնվելու վայրի մասին։
«Այն վայրում, ուր խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը, մենք ոչ մի դի չենք գտել»,-լրագրողներին ասել է Զաբիհուլլա Մուջահիդը։
Մինչ այդ Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, գրել էր, որ ալ-Զավահիրին վերջին ամիսներին բնակվում էր Քաբուլի կենտրոնում՝ Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիրաջուդդին Հաքքանի տան մոտ: Ըստ հրապարակման աղբյուրի՝ ալ-Զավահիրին Քաբուլ է տեղափոխվել 2021 թվականի աշնանը և ապրել Հաքքանիի պաշտպանության ներքո։
Սպիտակ տունը հաստատել է, որ Միացյալ Նահանգները հուլիսի 30-ին հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Քաբուլում, որի արդյունքում ոչնչացվել է ալ-Զավահիրին, որը ղեկավարել է խմբավորումը Ուսամա բեն Լադենի մահից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները կրակ են բացել Քաբուլում կին ցուցարարների վրա
- Իրանը հերքում է իր տարածքում «Ալ-Քաիդա»-ի գրոհայիններից մեկի վերացման մասին տեղեկությունները
- ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Եմենում տեղակայված Ալ Քաիդայի ճամբարին
- Ալ Քաիդայի առաջնորդը ջիհադիստներին միասնության կոչ է արել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա