Գազայից ավելի քան 160 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
«Իսլամական ջիհադ» խմբավորման զինյալները ուրբաթ երեկոյան Իսրայելի ուղղությամբ արձակել են առնվազն 160 հրթիռ, որոնցից 130-ը Գազայի հատվածից թռել են Իսրայելի տարածք, որսացել է մոտ 60 արկ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հայտնել է իսրայելական Kan ռադիոն։
Ըստ ռադիոկայանի՝ Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգը որսում է իսրայելական քաղաքների ուղղությամբ թռչող հրթիռների մինչև 95%-ը։ Իսրայելի բանակն արդեն երեք տասնյակ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող «Իսլամական ջիհադի» թիրախներին՝ խոցելով մոտ 40 թիրախ, այդ թվում՝ հինգ արձակման կայան, վեցական զենքի արհեստանոց և պահեստ, ինչպես նաև մի քանի դիտակետեր։
Ըստ ռադիոկայանի՝ իսրայելցի զինվորականները պատրաստ են Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» դեմ գործողությանը, որը «կարող է տևել առնվազն մեկ շաբաթ», և այս փուլում հրադադարի շուրջ բանակցություններ չեն ընթանում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ-ն «դատապարտել» է Գազայի հատվածին Իսրայելի օդային հարվածները
- Իսրայելական ուժերը ձերբակալել են «Իսլամական ջիհադի» 19 ակտիվիստների
- Իսրայելը հրթիռակոծվել է Գազայից՝ ի պատասխան այնտեղ սկսած ռազմական գործողությունների
- Իսրայելը հայտնել է, որ պատրաստ է հարվածել Իրանին
- Գազայի հատվածի երկու բնակիչներ փորձել են Իսրայել մտնել նռնակների պարկով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան