Եվգենի Պետրոսյանը ֆոտոշարք է կազմակերպել լողազգեստով իր կնոջ համար
Գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանը կնոջը լողազգեստով ֆոտոշարք է կազմակերպել: Ըստ «Գազետա ռու»-ի՝ Տատյանա Բրուխունովան իր անձնական բլոգում ցուցադրել է ծովափին արված նկարներ։
Բլոգերի բաժանորդները հիացել են նրա կազմվածքով և գնահատել են շոումենի՝ որպես լուսանկարչի աշխատանքը։
Եվգենի Պետրոսյանը կնոջ և երկու տարեկան որդու հետ հանգստանում է Թուրքիայում, նրանք հուլիսի վերջին են մեկնել արձակուրդի։
Իր հինգերորդ կնոջ հետ կատակերգու դերասանը հարաբերությունները պաշտոնականացրել է 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք թաքցրել են, որ սպասում են երեխայի լույս աշխարհ գալուն, և միայն 2020 թվականի սեպտեմբերին Պետրոսյանը լուսանկար է հրապարակել վեց ամսական տղայի հետ։ Նրան անվանել են դերասանի Վահան Մեժլումի հոր անունով։ Գրողի կինը հույս ունի, որ որդին պապի նման կմեծանա։
Գործարարուհին չի թաքցնում, որ դայակներն իրենց օգնում են երեխային մեծացնելու հարցում, ում խորհուրդներն ինքը և Եվգենի Պետրոսյանը միշտ լսում են. Իսկ որդու դաստիարակության վերաբերյալ վեճեր ամուսինների մեջ չկան։
Հարակից հրապարակումներ`
- Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել փոքրիկ որդուն
- Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ հրապարակել է նոր կնոջ հետ լուսանկար