Իսպանիայում ձերբակալել են ուկրաինական հանցավոր խմբի անդամներին
Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է ուկրաինական հանցավոր խմբի չորս անդամի, որոնք գումար էին շորթում իրենց հայրենակիցներից։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Չորս ձերբակալվածները ուկրաինական հանցավոր խմբավորման անդամներ են, որոնք ուժեղ բռնություն գործադրելով հայրենակիցներից գումարներ են շորթել»,-Twitter-ում հայտնել են ոստիկանությունից։
Նշվում է, որ մայիսին նրանք Բենիդորմ քաղաքում կողոպտել էին Ուկրաինացի երեք փախստականների՝ կապելով նրանց ձեռքերը և փակելով բերանները կպչյուն ժապավեններով։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիան 20 Leopard տեսակի տանկ կուղարկի Ուկրաինա
- Իսպանիայում հրաժարվել են Leopard տանկերը Ուկրաինա ուղարկելու գաղափարից
- Իսպանիայում գրանցվել է կապիկի ծաղկից մահվան երկրորդ դեպքը
- Իսպանիայում կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքն է գրանցվել
- Իսպանիան Ռուսաստանին է արտահանձնել Տյումենի բանկից ավելի քան 560 միլիոն ռուբլի գողացած ՌԴ քաղաքացուհուն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին