Ջոն Լենոնի նամակը Փոլ ՄաքՔարթնիին հայտնվել է աճուրդում
Beatles-ի անդամ Ջոն Լենոնի նամակը խմբի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնիին աճուրդի է հանվել։
kulturomania.ru, հղում անելով TMZ-ին, գրում է, որ երեք էջանոց ուղերձում Լենոնը քննադատում է ՄաքՔարթնիին 1971 թվականին Melody Maker-ին տված երկար հարցազրույցի համար։ Լրագրողների հետ հարցազրույցում ՄաքՔարթնին, մասնավորապես, խոսել էր խմբում կոնֆլիկտների ու երաժիշտների միջեւ շահույթի բաշխման մասին։ Խոսակցությունը տեղի է ունեցել The Beatles-ի բաժանումից մեկ տարի անց։
Նամակում Լենոնն առաջարկում է ՄաքՔարթնիին հանդիպել առանց փաստաբանների։ Նա նաև մեղադրում է նախկին գործընկերոջը մեկ այլ ձայնագրման ընկերության բաժնետոմսեր գնելու մեջ։
Փորձագետները կարծում են, որ լոտի մեկնարկային գինը կկազմի առնվազն 30 հազար դոլար։