Կալմիկիայում դատապարտյալները հարձակվել են բանտի աշխատակիցների վրա, կան զոհեր և վիրավորներ
Կալմիկիայում գաղութի աշխատակիցների վրա դատապարտյալների հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթը վիրավորվել։ Ըստ «Գազետա ռու»-ի, այդ մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Կալմիկիայի մարզային վարչությունը։
Քննիչների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության Կալմիկիայի Հանրապետության թիվ 2 ուղղիչ գաղութում։
«Ուղղիչ գաղութում պատիժը կրելու խիստ պայմանների ջոկատի տարածքում երկու դատապարտյալ հարձակվել են գաղութի աշխատակիցների վրա՝ նրանց պատճառելով տարբեր ծանրության վնասվածքներ»,-հայտնել են ՔԿ-ից:
Հարձակման ժամանակ չարագործնեը օգտագործել են սրած պլաստիկե ափսե և կցամասեր՝ երկաթե ձողերից և բռնակով ինքնաշեն կացին: Նրանք մտել են հանրակացարան և հարձակվել ուղղիչ հիմնարկի վեց աշխատակցի վրա, որոնք ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։
Միջադեպի հետևանքով գաղութի մեկ աշխատակից տեղում մահացել է, երկրորդը հոսպիտալացվել է։ Նշվում է, որ վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Հանցագործները ձերբակալվել են, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՔԾ-ն հայտարարել է, որ նրանք պատիժ են կրում մի քանի հանցագործությունների համար, այդ թվում՝ կողոպուտի և սպանության։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում նախատեսում են մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտել ռուսական անձնագիր ստացողներին
- 300 դատապարտյալի կտրվի միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն