Չինաստանն ասում է՝ երկրների մեծ մասը դեմ է Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին
Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված Արևմուտքի գործողությունները երկրների մեծ մասում աջակցություն չեն գտել։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին պետությունները չաջակցեցին հակառուսական պատժամիջոցներին։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լյու Շայեն։
«Ուկրաինական ճգնաժամի համատեքստում զարգացող երկրների մեծ մասը համաձայն չէ արևմտյան դաշինքի հետ»,- ընդգծել է դիվանագետը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն աստիճանաբար կորցնում է ազդեցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այդ տարածքում նախատեսում են զարգացնել ազգային տնտեսությունները և բարելավել կենսամակարդակը։ Տարածաշրջանը ձգտում է խաղաղության և հանգստության։ Ամերիկացիները, ընդհակառակը, ցանկանում են տարաձայնություններ մտցնել և պահպանել իրենց հեգեմոնիան։
«Դա չի բխում տարածաշրջանի երկրների շահերից»,- ասել է Լյու Շայեն։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան պատժամիջոցների ֆոնին կտրուկ ավելացրել է արտահանումը Ռուսաստան
- Ռուսաստանի Դաշնությունում յուրաքանչյուր վեցերորդ բողոքը կապված է պատժամիջոցների հետ
- ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի կողմից ռուսական նավթ գնելու համար
- ՌԴ-ն ճանաչել է Աբխազիային, Աբխազիան էլ կօգնի ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները
- Կանադան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ՏԱՍՍ-ին, Առաջին ալիքին, RT-ին
- Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան