ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական «Ֆեներբախչեի» դեմ՝ Պուտինի անունը վանկարկելու համար
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) պատժել է «Ֆեներբախչեին» այն բանի համար, որ ակումբի երկրպագուները Ստամբուլում Կիևի «Դինամոյի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում վանկարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Թուրքական ակումբը պատժվելու է եվրոպական մրցաշարերում մեկ տնային հանդիպման համար տրիբունաների մասնակի փակման տեսքով։ Բացի այդ, «Ֆեներբախչեն» պետք է վճարի 50 հազար եվրո տուգանք։
Հիշեցնենք, որ Կիևի «Դինամոն» երկու հանդիպումների արդյունքում հաղթեց «Ֆեներբախչեին»։ Լոձում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, իսկ Ստամբուլում կայացած պատասխան խաղում կիևցիներն ավելի ուժեղ գտնվեցին և հաղթեցին 2:1 հաշվով:
Այս խաղի ընթացքում թուրք երկրպագուները 57-րդ րոպեին բաց թողած գոլից հետո սկսեցին վանկարկել Վլադիմիր Պուտինի անունը։
Հարակից հրապարակումներ`
- Դիկ Ադվոկատ. «Ֆեներբախչեն» կարող էր 4-5 գոլ խփել»
- Թուրքական «Ֆեներբախչեի» երկրպագուները երգում են «Զարթնիր, Լաո» երգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան