Ֆրանսիայում լեռնագնացներին առաջարկվել է փրկության և թաղման համար գրավ վճարել նախքան լեռ բարձրանալը
Ալպինիստները, ովքեր ցանկանում են բարձրանալ Մոնբլան, պետք է 15000 եվրո գրավ վճարեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում միջոցներն ուղղվեն նրենց փրկելու կամ հուղարկավորելու համար։ The Guardian-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է Սեն-Ժերվե-լե-Բեն կոմունայի քաղաքապետ Ժան-Մարկ Պեյլեսը։
Նրա կարծիքով՝ զբոսաշրջիկները «ռուլետկա են խաղում»՝ ցանկանալով հասնել Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր գագաթներից մեկը։ Պաշտոնյան հիշեցրել է, որ հուլիսի կեսերին հայտնի արահետի վրա քարաթափում է տեղի ունեցել, և էքսկուրսավարները դադարեցրել են ցանկացած մակարդակի լեռնագնացներին ուղեկցել մագլցումների:
Պեյլեքսը նշել է, որ, այնուամենայնիվ, շատերն անլուրջ են վերաբերվել նախազգուշացմանը, օրինակ՝ հինգ ռումինացի ճանապարհորդներ փորձել են բարձրանալ Մոնբլան շորտերով և սպորտային կոշիկներով, նրանց կանգնեցրել է ոստիկանությունը։
«Մարդիկ ցանկանում են մագլցել մահը ուսապարկերում: Այսպիսով, եկեք գնահատենք նրանց փրկության և թաղման ծախսերը և ներդրենք գրավ: Ֆրանսիացի հարկատուները չպետք է վճարեն դրա համար»,-պաշտոնյայի խոսքերը մեջբերել է «Գազետա ռու»-ն։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում թոշակառուն կտրել է 10-րդ հարկի բարձրության վրա գտնվող արդյունաբերական ալպինիստի ճոպանը
- Վրաստանի լեռնագնացների ասոցիացիան կոչ է արել ռուս լեռնագնացներին չգնալ Վրաստան
- Ռուս լեռնագնացը մահացել է Չեռնոգորիայի լեռներում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան