Bloomberg. Ռուբլու ամրապնդումը «գլխացավանք» է դարձել վնասներ կրող արևմտյան բանկերի համար
Bloomberg-ը պնդում է, որ եվրոյի նկատմամբ ռուբլու ամրապնդումը «գլխացավանք» է դարձել արևմտյան բանկերի համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի Դաշնությունից հեռացած օտարերկրյա ընկերությունները հսկայական վնասներ են կրում։
Ավստրիական Raiffeisen բանկի գործադիր տնօրեն Յոհան Շտրոբլի խոսքով՝ իր բանկի շահույթն աճում է ռուբլու ամրապնդման ֆոնին, սակայն նրանց համար, ովքեր որոշել են լուծարել իրենց բիզնեսը Ռուսաստանի Դաշնությունում, ուժեղ ռուբլին դարձել է «գլխացավանք»։
Գործակալությունն ընդգծում է, որ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանից հեռացած ընկերությունները լուրջ վնասներ են կրել։ Օրինակ, ֆրանսիական Societe Generale SA վարկային բանկը հաստատել է, որ երկրորդ եռամսյակում իր վնասները կազմել են 3,3 մլրդ եվրո։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի Դաշնությունում յուրաքանչյուր վեցերորդ բողոքը կապված է պատժամիջոցների հետ
- ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի կողմից ռուսական նավթ գնելու համար
- ՌԴ-ն ճանաչել է Աբխազիային, Աբխազիան էլ կօգնի ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները
- Կանադան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ՏԱՍՍ-ին, Առաջին ալիքին, RT-ին
- ԵՄ-ն հունիսի 14-ից ռուսական մի շարք բանկեր անջատում է SWIFT-ից
- Բանկերում ԱՄՆ դոլարի առքը 419.25-421 դրամ է
- ԵՄ խորհրդի խոսնակ. Միշելի հայտարարությունները չպետք է մեկնաբանել, որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան