Հնդկաստանում Mahindra Scorpio-N նոր ամենագնաց գնելու համար մեկ րոպեում 25 հազար պատվեր է տրվել
Նոր հնդկական ամենագնաց Mahindra Scorpio-N-ը ռեկորդ է սահմանել պատվերների քանակով, հայտնում է Carscoops-ը։ Առցանց վաճառքի մեկնարկից հետո օգտատերերը մեկ րոպեում գնել են առաջին 25 հազար ավտոմեքենան։
Մեքենան առցանց ձեռք բերելու համար անհրաժեշտ էր կանխավճար կատարել 18 հազար ռուփի (300 դոլար): Միևնույն ժամանակ, մինչև 2022 թվականի վերջ, Մահինդրան պատրաստվում էր հավաքել ընդամենը 20 հազար Scorpio-N։ Մոդելի արժեքը բազային տարբերակի համար սկսվում է 1,2 միլիոն ռուփիից (14 հազար դոլար): Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն
Հայտերի նման քանակությունը բացատրվում է նրանով, որ առաջին խմբաքանակից մեքենաներն ավելի էժան կլինեն, քան նրանք, որոնք գնորդները պատվիրում են ավելի ուշ։ Մեքենան կարելի է ընտրել բենզինային կամ դիզելային շարժիչով։ Որպես տարբերակ առաջարկվում է լիաքարշակ:
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանի ափերի մոտ կանգնած ռուսական «Ինդա» լցանավի նավաստիներն օգնություն են խնդրում
- Հնդկաստանը ռուսական նավ է կալանավորել էստոնական ընկերությանը չվճարելու պատճառով
- Չինաստանն ու Հնդկաստանը տապալում են ռուսական նավթի հետ կապված G7-ի պլանները
- Հնդկաստանը հայտնում է «Օմիկրոն» շտամի BA.4 և BA.5 տարբերակներով վարակման երկու դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան