Եվրոպայում՝ վտանգի «կարմիր» մակարդակը շարունակվում է
Ֆրանսիայի կառավարությունը հակաճգնաժամային շտաբ է ձևավորում երաշտի հետևանքների դեմ պայքարելու համար։ Եվրանյուզը գրում է, որ հուլիսը դարձել է ամենաչոր ամիսը վերջին վեց տասնամյակների ընթացքում. 7 անգամ ավելի քիչ տեղումներ են գրանցվել, քան պետք է լիներ։ Հարյուրից ավելի համայնքներ խմելու ջրի հասանելիության լուրջ խնդիրներ ունեն, վտանգի տակ է բերքը։
«Մենք գտնվում ենք այն պայմաններում, որոնք հնարավոր չէ անվանել նորմալ: Մենք երբեք նման երաշտ չենք ապրել: Եվ վատ նորությունն այն է, որ, որքանով տեսնում ենք, հիմքեր չկան մտածելու, որ դա կդադարի»,- ասել է Ֆրանսիայի շրջակա միջավայրի հարցերով նախարար Քրիստոֆ Բեշուն։
Ֆրանսիայի բոլոր դեպարտամենտները երաշտի պատճառով գտնվում են հատուկ հսկողության տակ, դրանցից 46-ը գտնվում են վտանգի ամենաբարձր մակարդակի վրա, ինչը ենթադրում է ջրի օգտագործման լուրջ սահմանափակումներ։
Իտալիայի 16 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում և Ջենովայում, սահմանվել է վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակը։ Այնտեղ օդի ջերմաստիճանը 40°C-ից բարձր է։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ հանգստյան օրերին, նույնիսկ գիշերը, այն կարող է 30-ից ցածր լինել։
Նիդեռլանդների իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում հնարավորինս խնայել ջուրը՝ ավելի քիչ ժամանակ անցկացնել լոգարանում, չլվանալ մեքենաները և չջրել սիզամարգերը։ Մի քանի օր առաջ թագավորությունում ստեղծվել է հակաճգնաժամային խումբ, որն անհրաժեշտության դեպքում կկարգավորի ջրի բաշխումը։ Երկրի գետերից շատերն այնքան ծանծաղ են դարձել, որ պոմպերն այլևս չեն կարող աշխատել:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիան երաշտի ճիրաններից փորձում է փրկել բրինձն ու ձուկը
- «Ջերմային նոկաուտ». Ծայրահեղ շոգը սպանում է եվրոպացիներին
- Ֆրանսիացիները շոգի պատճառով զրկվել են իրենց սիրելի համեմունքից՝ մանանեխից
- Անոմալ շոգեր Եվրոպայում
- Եվրոպայում «կարմիր» շոգի պատճառով մահերը շարունակվելու են
- Անոմալ շոգը կխանգարի Եվրոպային վերականգնել գազի պաշարները ձմռան նախաշեմին
- Շոգը Ֆրանսիայում ջերմաստիճանի ռեկորդներ է սահմանում
- Ինչպես դիմակայել շոգին
- Ամենաուժեղ երաշտը Իտալիայում՝ վերջին 70 տարում
- Եվրոպայում սպասվում է անոմալ շոգ ամառ
- Իտալիան նոր կանոններ է մտցրել պետական կառույցների համար՝ շոգին էներգիա խնայելու համար
- Գիտնականները զգուշացրել են մոտեցող անտանելի շոգերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան