Չինաստանի ԱԳՆ-ն համաշխարհային հանրությանը կոչ է արել միասնաբար կանգնել ԱՄՆ-ի ճնշման դեմ
Չինաստանի իշխանություններն անհրաժեշտ են համարում միավորել համաշխարհային հանրության ջանքերը՝ հակազդելու ԱՄՆ-ի անսկզբունքային ճնշմանը և այլ պետությունների ներքին գործերին միջամտությանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է շաբաթ օրը Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Եթե մենք ուշադրություն չդարձնենք Վաշինգտոնի միջամտությանը մեր ներքին քաղաքականությանը, այս աշխարհը կվերադառնա ջունգլիների օրենքներին, և Վաշինգտոնն էլ ավելի անբարեխիղճ կդառնա՝ ուժ կիրառելով այլ երկրներին ճնշելու համար»,-հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին:
Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում լրագրողների առջեւ ելույթում նա սել է, որ Չինաստանը չի կարող թույլ տալ, որ Միացյալ Նահանգները կրկին նման քայլեր ձեռնարկի։
Ինչպես պարզաբանել է Չինաստանի արտգործնախարարը, Փելոսիի վերջին այցը ցույց տվեց, որ ԱՄՆ իշխանությունները ուշադրություն չեն դարձնում այլ երկրների դիրքորոշմանը, որոնք սեփական ինքնիշխանության դեմ ոտնձգությունների հետ կապված անընդհատ բողոքում են Սպիտակ տան դեմ։
«ԱՄՆ-ը կոպտորեն խախտում է իր պարտավորությունները՝ լրջորեն խաթարելով խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում»,-ասել է Վան Ին։
Նրա խոսքով՝ Թայվանի շուրջ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի զորավարժությունները «թափանցիկ են, պրոֆեսիոնալ և հաշվի են առնում ինչպես ազգային օրենսդրությունը, այնպես էլ միջազգային իրավական նորմերը:
«Մենք հաստատակամորեն պաշտպանելու ենք մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և ոչ մի դեպքում թույլ չենք տա ԱՄՆ-ին մանիպուլյացիայի ենթարկել Թայբեյը՝ Չինաստանին զսպելու համար»,-եզրափակել է չինացի նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Փելոսիի ինքնաթիռը մեկնել է Թայվանի օդանավակայանից
- Պեկինը զգուշացնում է Թայվանի տարածքում թռիչքներից խուսափելու մասին
- Չինաստանը Թայվանի առաջնորդին սպառնում է «արագացված կոլապսով» և «մեծ աղետով»
- Չինաստանի բանակը Թայվանի մոտ կփորձարկի ոչ միջուկային հրթիռ
- Ավելի քան 300,000 մարդ է հետևում Փելոսիի ինքնաթիռի ընթացքին Թայվան հնարավոր այցի ժամանակ
- Չինական երկու ավիակիր ծով է դուրս եկել Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցից առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան