Թրամփը Փելոսիի այցը Թայվան հիմարություն է անվանել՝ տարածաշրջանային լարվածության պատճառով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան հիմարություն է անվանել՝ Չինաստանի հետ ներկայիս լարվածության պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա հույս է հայտնել, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, որոնք կանցկացվեն 2022 թվականի նոյեմբերին, հանրապետականները կստանան մանդատների մեծամասնությունը և կկարողանան «վերացնել խելագար Նենսի Փելոսիին»։
«Ի՞նչ դժոխք է սա. Ի՞նչ էր նա անում Թայվանում»,-հարցնում է Թրամփը:
Նա ընդգծել է, որ Փելոսիի այցը «պատրվակ է ծառայել» Չինաստանի գործողությունների համար։
«Ուղղակի դիտեք, թե ինչ է կատարվում, և դա տեղի է ունենում ձեր աչքի առաջ: Այնքան հիմարություն էր, որ Փելոսին գնաց այնտեղ»,-հավելել է Թրամփը:
Հարակից հրապարակումներ`
- Փելոսիի ինքնաթիռը մեկնել է Թայվանի օդանավակայանից
- Պեկինը զգուշացնում է Թայվանի տարածքում թռիչքներից խուսափելու մասին
- Չինաստանը Թայվանի առաջնորդին սպառնում է «արագացված կոլապսով» և «մեծ աղետով»
- Չինաստանի բանակը Թայվանի մոտ կփորձարկի ոչ միջուկային հրթիռ
- Ավելի քան 300,000 մարդ է հետևում Փելոսիի ինքնաթիռի ընթացքին Թայվան հնարավոր այցի ժամանակ
- Չինական երկու ավիակիր ծով է դուրս եկել Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցից առաջ