Ադրբեջանը շփման գծում կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
- Որոշ ուղղություններում Ադրբեջանը խախտել են հրադադարի ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ
- Գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ
- Արցախի ՊՆ. Հայկական կողմն ունի մեկ զոհ, ութ զինծառայող վիրավորում է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին