Բորելը հայտնել է, որ օգոստոսի 18-ին Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին հրավիրել է Բրյուսել բանակցությունների
ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը օգոստոսի 18-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին հրավիրել է Բրյուսել՝ բանակցելու Կոսովոյում վերջին լարման կարգավորման շուրջ։
«Ես Սերբիայի նախագահ Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Կուրտիին օգոստոսի 18-ին հրավիրում եմ Բրյուսել՝ քննարկելու Պրիշտինայի և Բելգրադի միջև առաջընթացի ուղիները»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ շաբաթ օրը գրել է նա Twitter-ում ։
Հուլիսի 31-ի երեկոյան իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ չճանաչված պետության ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական գծի անցակետը՝ երկուշաբթի օրվանից արգելք դնելով սերբական փաստաթղթերի վրա։ Ի պատասխան Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը ցույց են անցկացրել և փակել հիմնական մայրուղիները։ Տարածաշրջանի հյուսիսում գտնվող մի շարք քաղաքներում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Կոսովոյում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային անվտանգության ուժերի ոստիկաններն ու անդամները տեղափոխվել են դեպի Իբար գետի կամուրջը, որը միացնում է Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսը և հարավը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան դուրս է բերում իր զորքերը Կոսովոյից
- ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում Կոսովոյում այս պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ
- Բորել. ԵՄ միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի միջև երկխոսությունը կթուլացնի լարվածությունը
- Սերբիան միջազգային հանրությանը կոչ է արել կանխել հակամարտության սրումը Կոսովոյում
- Կոսովոյի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին
- Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա, կան զոհեր և վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին