Զախարովա. ԽՍՀՄ արտաքին ակտիվների նկատմամբ ՌԴ իրավունքները վերանայելը իրավական հիմք չունի
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի Դաշնության իրավունքները ԽՍՀՄ արտաքին ակտիվների նկատմամբ անվիճելի են, դրանք վերանայելու փորձերը իրավական հիմքեր չունեն։ Այդ մասին նրա հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոյի հայտարարությունը պոպուլիստական է և չունի որևէ հիմք։ ԽՍՀՄ արտաքին ակտիվների նկատմամբ մեր իրավունքները անվիճելի են, դրանք վերանայելու փորձերը իրավական հիմքեր չունեն»,-ասված է հայտարարության մեջ։
Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է վերադարձնի ԽՍՀՄ-ի ունեցվածքի մի մասը, որը ստացել է միության փլուզման ժամանակ։ Կիևում կարծում են, որ գույքի մի մասը ապօրինի է գրանցված Ռուսաստանի Դաշնությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը ակտիվ ներդրում ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում. Զախարովա
- Զախարովա՝ Թրասի կանչիչն ու պաշարիչը այդքան չեն մեծացել
- Զախարովայի շատ կոշտ պատասխանը Լատվիայի ԱԳՆ ղեկավարի՝ բորշչի մասին խոսքերին
- Զախարովա. ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությանը հասցվել է անդառնալի վնաս
- Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Ղարաբաղում իրավիճակի հետ. Զախարովա
- Զախարովան ներկայացրել է Լավրովի երևանյան այցի օրակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան