Իսրայելը հրթիռակոծվել է Գազայից՝ ի պատասխան այնտեղ սկսած ռազմական գործողությունների
Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել, դրանք հիմնականում խոցվում են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգից: Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ը։
Նշվում է, որ օդային տագնապ է հայտարարվել երկրի հարավի մի քանի քաղաքներում։
Իսրայելի պաշտպանական ուժերը պատասխանել են Գազայի հատվածում զինամթերքի արտադրամասերի, զենքի պահեստների և «Իսլամական ջիհադ» արմատական պաղեստինյան խմբավորման դիրքերի գնդակոծմամբ:
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել է, որ երկիրը շահագրգռված չէ Գազայի հատվածում լայնածավալ գործողությամբ, սակայն չի վախենում դրանից։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հայտնել է, որ պատրաստ է հարվածել Իրանին
- Իսրայելցի դեսպանի՝ Թավրիզն «ադրբեջանական» անվանելու գրառումը ստացել է կոշտ պատասխան
- Գազայի հատվածի երկու բնակիչներ փորձել են Իսրայել մտնել նռնակների պարկով
- Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան