Իսրայելական ուժերը ձերբակալել են «Իսլամական ջիհադի» 19 ակտիվիստների
Շաբաթ գիշեր Իսրայելի անվտանգության ուժերը Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալել են «Իսլամական ջիհադ» արմատական պաղեստինյան խմբավորման 19 ակտիվիստների։ Իսրայելի բանակի մամուլի ծառայության տարածած լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի, Գլխավոր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) և սահմանապահ ոստիկանության ստորաբաժանումները Հրեաստանում և Հորդանանի Արևմտյան ափին գործողություն են իրականացրել՝ ձերբակալելու «Իսլամական ջիհադ» կազմակերպություն գրոհայիններին։ Ընդհանուր առմամբ Հրեաստանում և Հորդանանի Արևմտյան ափին ձերբակալվել է 20 կասկածյալ, որոնցից 19-ը զինյալներ են՝ կապված «Իսլամական ջիհադի» հետ»,-ասվում է զինվորականների հայտարարության մեջ:
Զինվորականները նշել են, որ գործողությունները Հորդանան գետի արևմտյան ափում իրականացվել են Գազայի հատվածում արմատականների դեմ իսրայելական բանակի կողմից նախօրեին մեկնարկած գործողության շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հրթիռակոծվել է Գազայից՝ ի պատասխան այնտեղ սկսած ռազմական գործողությունների
- Իսրայելը հայտնել է, որ պատրաստ է հարվածել Իրանին
- Իսրայելցի դեսպանի՝ Թավրիզն «ադրբեջանական» անվանելու գրառումը ստացել է կոշտ պատասխան
- Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են երեք պաղեստինցու
- Պաղեստինցի դեռահաս է զոհվել իսրայելցիների հետ բախումների ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան