Խորվաթիայում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել
Խորվաթիայում վթարի է ենթարկվել կաթոլիկ ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»-ն՝ հղում անելով HRT ազգային հեռուստաալիքին
«Վթարը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 5.40-ին Զագրեբի ուղղությամբ Վարազդին շրջանի Յարեկ-Բիշաշկի և Պոդգորեց գյուղերի միջև ընկած մայրուղու վրա: Լեհական համարներանիշներով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, ըստ նախնական տեղեկությունների, մի քանի մարդ զոհվել է, ավելի մեծ թվով ուղևորներ էլ՝ վիրավորվել»,-հաղորդում է Խորվաթիայի ազգային հեռուստատեսությունը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վթարի վայրում մահացել է 11 մարդ, ևս մեկ ուղևոր մահացել է հիվանդանոցում, 33 տուժած հոսպիտալացվել է։
Խորվաթիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ ավտոբուսը գրանցված է Լեհաստանում։ Նրանում եղել են կաթոլիկ ուխտավորներ, որոնք մեկնում էին Բոսնիա և Հերցեգովինայի Մեջուգորե: Ոստիկանությունը դեպքի վայրում է՝ պարզելու վթարի պատճառը։
Հարակից հրապարակումներ`
- Խորվաթիայի վարչապետն ակնկալում է, որ երկիրը 2023 թ-ին կմիանա Շենգեն գոտուն
- Խորվաթիայում մարզումների ժամանակ ֆուտբոլիստը մահացել է սրտի կաթվածից
- Խորվաթիայում դրոնների օգնությամբ անտառներ են տնկում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան