The Washington Post. Պուտինը Սոչիի բանակցությունների ժամանակ գաղտնի առաջարկ է արել Էրդողանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի տարածած լուրը լրացրել է «Գազետա ռու»-ն։
Նախօրեին Էրդողանը Սոչիում բանակցություններ է վարել Պուտինի հետ, որի արդյունքում կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել՝ պայմանավորվելով ավելացնել հավասարակշռված հիմունքներով երկկողմ առևտրի ծավալը և Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության սահմանված նպատակներին հասցնել՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և շինարարության ոլորտներում, ինչպես նաև պայմանավորվել էին, որ ռուսական գազի մատակարարումները Թուրքիա մասամբ վճարվեն ռուբլով։
Պետությունների ղեկավարները կարևորել են Ստամբուլի պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ ռուսական պարարտանյութերի ու դրանց արտադրության համար հումքի, ինչպես նաև հացահատիկի անարգել արտահանումը։
The Washington Post-ն ավելի վաղ գրել էր, որ Պուտինը Սոչիի բանակցությունների ժամանակ գաղտնի առաջարկ է արել Էրդողանին։ Ըստ թերթի, Մոսկվան առաջարկել է Անկարային թույլատրել գնել թուրքական նավթավերամշակման գործարանների, նավթային տերմինալների և պահոցների բաժնետոմսերը։ Այդպիսով, ըստ թերթի, Կրեմլը հույս ունի թաքցնել նավթի ծագումն ու շրջանցել Եվրամիության էմբարգոն։
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է Էրդողանի՝ Սոչի այցի նախապատրաստական աշխատանքները
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում
- Ռուսները մինչև ամառվա վերջ ամրագրել են Սոչիի և Աբխազիայի հյուրանոցների գրեթե բոլոր համարները
- Սոչիում հանգստացողներին զգուշացրել են պտտահողմի հավանականության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին