Սպերցյանի առաջին մարզիչը պատմել է, թե ինչու է ֆուտբոլիստն ընտրել ոչ թե Ռուսաստանը, այլ Հայաստանի հավաքականը
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առաջին մարզիչ Մխիթար Դավիդյանը պատմել է, թե ինչու է ֆուտբոլիստը որոշել խաղալ Հայաստանի հավաքականում, այլ ոչ թե Ռուսաստանում:
«Որքան գիտեմ, նա երկար չի մտածել, և այդ որոշումը նա ինքն է կայացրել։ Ոչ ոք նրան չի համոզել կամ հակառակը։ Անձամբ ես նրա հետ այս թեմայով չեմ շփվել։ Միայն մեկ անգամ ասաց. «Ինձ հրավիրում են Հայաստանի հավաքական։ Ես համաձայնեցի»։ Ես նրան հարցրի՝ դա ուզո՞ւմ ես։ «Այո»: «Դե ուրեմն, ես քեզ հաջողություն եմ մաղթում»: Այսքանը:
Կարող եմ ասել, որ նրանից երբեք վիրավորանք չի եղել։ Իսկ այն խոսակցությունները, թե նա ընտրել է Հայաստանը, քանի որ իրեն չեն կանչել Ռուսաստան, որքան գիտեմ, ճիշտ չէ։ Վստահ եմ, որ նա ավելորդ չէր լինի Ռուսաստանի հավաքականում։
Գիտեք, «Կրասնոդարի» մարզմանը զվարճալի պատմություն է եղել։ Փաստն այն է, որ Էդիկի հայրը հայ է, իսկ մայրը [բացի ռուս] նաև գերմանական արմատներ ունի։ Մի անգամ նա հիանալի մարզում անցկացրեց, որ Գանչարենկոյի մարզչական շտաբից մեկը կատակեց. «Էդիկ, դու կարող էիր խաղալ Ռուսաստանի հավաքականում, կարող էիր խաղալ Գերմանիայի հավաքականում, բայց դու ընտրեցիր Հայաստանը»: Ինչին նա պատասխանեց. «Դե իմ ազգանունը Սպերցյան է»»,- Դավիդյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։
ՌՊԼ-ի երեք հանդիպումներում ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում խփել է չորս գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում: