Մենդելի փառատոնում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան
Չեխիայի Բռնո քաղաքում անցկացվող Մենդելի փառատոնի շրջանակներում օրեր առաջ Մարիամ Աստվածածնի համբարձման տաճարում Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու երգչախմբի և հայ անվանի բարիտոն Աքսել Դավեյանի կատարմամբ, որպես չեխ հանրահռչակ կոմպոզիտոր Լեոշ Յանաչեկի Գլագոլիտիկ պատարագի նախերգանք, կայացել է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ տվյալ առիթի և վայրի համար հեղինակած «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Այն արժանացել է չեխ հանդիսատեսի բարձր գնահատանքին։
Պրահայում Հայաստանի դեսպանության հաղորդմամբ, համերգին անձամբ ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին