Ռուսական գազի մատակարարումների համար Թուրքիան մասամբ կվճարի ռուբլով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած հանդիպումից հետո պայմանավորվել են ռուսական գազի մատակարարումների վճարման սխեմայի և առևտրային հարաբերությունների զարգացման շուրջ։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ ասվում է Ռուսաստանի Դաշնությունից Թուրքիա գազի մատակարարման համար ռուբլով մասնակի վճարումների մեկնարկի մասին։ Կողմերը պայմանավորվել են մեծացնել ռուս-թուրքական առևտրի ծավալը և միմյանց ընդառաջել էներգետիկ հարցերում։
Երկրները կընդլայնեն համագործակցությունը տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում։
Պուտինն ու Էրդողանը վերահաստատել են, որ Ռուսաստանն ու Թուրքիան ձգտում են հարաբերությունների հետագա զարգացմանը՝ չնայած «ներկայիս տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին»։ Նրանք նշել են, որ պետությունների միջև վստահությունն առանցքային դեր կխաղա տարածաշրջանային և միջազգային կայունության հասնելու գործում:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպացի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Թուրքիային իրենց շուկա գազի անխափան տարանցման համար․ Պուտին
- Պեսկովը Պուտինի և Էրդողանի հանդիպումը համարում է «ժամացույցները ստուգելու լավ հնարավորություն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան