Սիերա Լեոնեի հարձակվողը հանուն պայմանագրի իր հարսանիքին իր փոխարեն եղբորն է ուղարկել
Սիերա Լեոնեի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Մոհամեդ Բույան պատմել է Aftonbladet-ին, թե ինչպես է բաց թողել իր հարսանիքը շվեդական «Մալմյոյի» հետ պայմանագիր կնքելու համար։
Ռիա նովոստին գրում է, որ հուլիսի վերջին Բույան «Մալմյո» է տեղափոխվել չինական ակումբից։ Ֆուտբոլիստը պատմել է, որ չի կարողացել հարսանեկան արարողությանը ներկա գտնվել պայմանագրի ստորագրման նպատակով մեկնելու պատճառով։ Իր փոխարեն հարսանիքի է ուղարկել եղբորը։
«Մենք ամուսնացանք հուլիսի 21-ին Սիերա Լեոնեում: Բայց ես այնտեղ չէի, որովհետև «Մալմոն» ինձ խնդրեց շուտ գալ: Մենք նախօրոք ֆոտոշարք արեցինք, կարծես ես այնտեղ լինեի: Այնուամենայնիվ, եղբայրս փոխարինեց ինձ հենց հարսանիքի ժամանակ», - խոստովանել է Բույան:
«Մալմյոյի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի դեկտեմբերը։ Բույան արդեն հանդես է եկել Շվեդիայի առաջնությունում մի քանի ակումբներում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան