Հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի Բերձորում, այդ դեպքում ի՞նչ, պիտի ազերները մտնեն, սպանե՞ն. Հովհաննես Իշխանյան
Ռեժիսոր, վավերագրող Հովհաննես Իշխանյանը գրում է.
«Նախ նոյեմբերի 9-ի հայտարարությունով չկա Բերձորը հանձնելու, հայաթափելու մասին խոսք։ Երկրորդ հայկական այսպես կոչված իշխանություններն են հանձնողն ու հայաթափողը։ Երրորդ Արցախի ստորագրությունը չկա այդ հայտարարության տակ։ Չորրորդ հայկական կողմի ստորագրությունը պատկանում ա դավաճանի։
Բերձորի հայերը կարող են և անհրաժեշտ է, որ իրենց տները չլքեն։ Սակայն հայկական այսպես կոչված կողմի շանտաժների, հոգեբանական ճնշումների տակ դա դժվար է անել։
Ուրեմն, պետք է աջակցություն։
Ասում են, թե օգոստոսի 25-ին ազերները պիտի մտնեն, բոլորին սպանեն, եթե դուրս չգան։ Շատ լավ։ Եթե այդքան հեշտ է սպանելը, ապա պետք է ողջ հայությանը մոբիլիզացնել ու ֆիզիկապես ուղարկել այստեղ՝ Բերձոր, օգոստոսի 24-ին, 25-ին, 26-ին։
Քանի՞ հոգի են մասնակցել ցույցերին ու գոռացել առանց թուրքի Հայաստան։ 500 հազա՞ր, 100 հազա՞ր, 50 հազա՞ր։ Քանիսը կարո՞ղ են գալ։
Քանի՞ համայնքներ ու կազմակերպություններ են նոյեմբերի 9-ից հետո սրանց հրաժարականը պահանջել։ Նրանցից որոնք կարո՞ղ են գալ։
Քանի՞ մտավորական է անդադար խոսել սրանցից ազատվելու մասին։ 420 մտավորական հայտարարություն էր տարածել։ Քանի՞սը կարող են գալ։
Քանի՞ պատգամավոր է մանդատ ստացել Արցախը սրանցից պաշտպանելու համար։ Բոլորը պիտի գան, տեղի բնակիչներին երեշխավորեն, որ իրենք մնալու են այստեղ, եթե ազերները մտնեն ու էդպես համոզեն բնակիչները չգնան։
Ի վերջո, հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի այստեղ։ Եվ այդ դեպքում ի՞նչ, պիտի ազերները մտնեն, սպանե՞ն։
Ես ու Alison-ն էլ ստեղ՝ մտքներս կենտրոնացած ա Բերձորը պաշտպանելու ձևեր գտնելուն։ Միացեք խելք, խելքի տանք»։
Հարակից հրապարակումներ`
- Աղավնոյի երեխաները հրաժեշտ են տալիս գյուղին
- Պետք է խաղաղապահներից ճշտել՝ արդյոք ստույգ է Հայկ Խանումյանի փոխանցած տեղեկությունը. Հովհաննես Իշխանյան
- Գողության և կամ այլ իրավախախտումներ ու դեպքեր Աղավնոյում չեն արձանագրվել. Հունան Թադևոսյան
- Բերձորը, Աղավնոն և Սուսը թշնամուն նվիրելով՝ ևս մեկ քայլով մոտեցնում ենք նրան մեր բոլորի տներին. Վարդան Ոսկանյան
- Որպես «բարոյական փոխհատուցում», թույլ են տվել, որ Բերձորի և Աղավնոյի բնակիչներն այրեն իրենց տները. Նաիրա Զոհրաբյան
- Աղավնոյի ժողովրդի վրա չբարդեք
- Նկատեցի՞ք, թե ինչպես Բերձոր քաղաքի, Աղավնո ու Սուս գյուղերի շուտափույթ հանձնման թեման երկրորդ պլան տեղափոխեցին․ Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում. Աբրահամյան
- Վարդավառը՝ Աղավնոյում
- Հեղինակային երգեր՝ Աղավնո գյուղում
- Տիգրան Աբրահամյան. Ովքեր պնդում են՝ եռակողմ հայտարարությունով է սահմանված Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը, թող ցույց տան ձևակերպումը
- Աղավնոյի գյուղապետ. Ինչո՞ւ անընդհատ պետք է լքենք, լքելու տեղ չունենք