Շախմատի օլիմպիադա․ 8-րդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում նախօրեին կայացել են 8-րդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթանակ է տարել տանտերերի առաջին թիմի նկատմամբ։ Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը համառ պայքարում առավելության է հասնել Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ, իսկ Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։
8-րդ տուրից հետո մեր ընտրանին թիմային 15,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի կանանց հավաքականը 0,5։3,5 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին։
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։
Հարակից հրապարակումներ`
- Շախմատի օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ի հետ, կանայք հաղթել են Իսրայելին
- Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ
- Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել
- Շախմատի օլիմպիադա. Մեր հավաքականն արդեն գրանցել է 5 հաղթանակ
- Շախմատի համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթել է Անդորրային
- Շախմատի համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում կանանց Հայաստանի թիմը հաղթել է 4:0 հաշվով
- Հայաստանի հավաքականների կազմերը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան