Բարդարցրել է Բաքվի բռնապետի վիճակը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում շիայական զարթոնքի համատեքստում։
Չնայած Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ամեն ջանք գործադրում է, որպեսզի թաքցնի այն զգալի քարոզչական և անվտանգային ռեսուրսի ծախսը, որով այս գոյացության անվտանգության մարմինները փորձում են արգելել կամ ճնշել շիայական սգասացության ամիս Մուհարրամի ընթացքում կրոնական հողի վրա տեղի ունեցող շիա հավատացյալների փաստացի անհնազանդության գործողությունները, այնուամենայնիվ համացանցում պարբերբար հայտնվում են «անցանկալի» կադրեր շիա հավատացյալների ընդվզումներից։
Հսկայական է Իրանից եկող սոցցանցային «ոչ պաշտոնական» և արդեն իսկ խորհրդարանի պատգամավորների մակարդակով փաստացի պաշտոնական քարոզչական ճնշումը, որի ուժգնության մասին է վկայում Շամխորի շրջանի դպրոցներից մեկի տնօրենի՝ համացանցում հայտնված արհեստածին Ադրբեջանի հատուկ ծառայությւոնների հանձնարարականով կազմված ձայնային ուղերձը, ինչով վերջինս զգուշացնում է աշակերտների ծնողներին չթույլատրել իրենց երեխաներին մասնակցել շիայական սգասացության արարողություններին, քանի որ դրանից օգտվում է «հայերի կողմից հանդես եկող իրանական քարոզչությունը»։
Այս ամենին զուգահեռ Լոնդոնում արհեստածին Ադրբեջանի դեսպանատան գրավումն շատ ավելի արմատական շիայական ցանցի կազմակերպություններց մեկի կողմից էլ ավելի է բարդարցրել Բաքվի բռնապետի վիճակը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում»։
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնում Բաքվի դեսպանատան գրավողները
- Բաքվի բռնապետի քարոզչամեքենան լուրջ և հիմնավոր անհանգստություն ունի. Վարդան Ոսկանյան
- Իրանը մեր անվտանգային ճարտարապետության ամբողջ համակարգում ունի իր յուրահատուկ տեղը. Վարդան Ոսկանյան
- Պետության կարևորագույն գործառույթներից մեկը նաև հենց վերնախավերի օրինակով հասարակության դաստիարակությունն է. Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Գործ ունենք ռազմավարական մտածողության լիակատար բացակայության հետ
- Ոսկանյան. էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը նշել է, որ Մեհմեդ Բ Նվաճողի սրի կրկնօրինակը նվիրում է «Ղարաբաղը նվաճողին
- Վարդան Ոսկանյան. Մենք Մերձավոր Արևելքում ենք, այլ ոչ թե պայմանական Շվեյցարիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան