Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. Պաշտպան
Անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ: Մանրամասները հետազոտություններից հետո»,- գրել է Վ.Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր և դատական նիստը ընդմիջվել էր:
Վ. Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Վերմիշյանի կալանավորումը արդեն իսկ վերածվել է պատժի. Պաշտպան
- ԱՆ-ին կոչ եմ անում անիմաստ տեքստերի փոխարեն ապահովել Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց․ պաշտպան
- Վահագն Վերմիշյանը հրաժարվել է առաջարկվող բուժօգնությունից, կազմվել է արձանագրություն. ԱՆ
- Շտապ օգնության բրիգադը դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանին տեղափոխվում է «Էրեբունի» ԲԿ. պաշտպան
- Դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան