Փաշինյանը շնչակտուր կատարեց Ադրբեջանի պայմանը. Ադիբեկյան
«Դեռ շաբաթներ առաջ էին ասել, որ Աղավնոյի և Բերձորի հանձնման կասեցումը ժամանակավոր բնույթ է կրում, որպեսզի Հայաստանում և Արցախում սոցիալական լարվածությունը հանգցնեին, քանի որ բավական լուրջ արձագանքներ էին ակնկալվում»,- ասուլիսում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
Նրա խոսքով, ավանդույթի համաձայն, «Նիկոլ Փաշինյանը վազել էր Իլհամ Ալիևի մոտ, խնդրել, ասել՝ մի քիչ հետաձգեն, որովհետև պրոբլեմներ է ունենալու իր տանը»։
«Այդ արանքում ձեռնարկվում է նախորդ օրերի ագրեսիան, հանրության ուշադրությունը շեղվում է զոհերի, մնացած կորուստների շուրջ, արանքում պարզվում է Աղավնոն ոչ միայն պետք է լքվի, նաև մարդկանց շանտաժ են անում՝ եթե քո տունը վառես, քեզ փող չենք տա։ Բնական է, որ դա սպասարկում է կոնկրետ Ադրբեջանի շահերը»,- ասաց Ադիբեկյանը։
Նա ընդգծեց, որ այն, ինչ տեղի է ունենում, լրիվ տեղավորվում է 2018 թվականից սկսած հայատյաց, հակահայկական տրամաբանության մեջ. «Քայլ առ քայլ դեմոնտաժ են անում մեր հանրությունը, մեր ինքնագիտակցությունը, ինքնասիրությունը, մեր մարդ լինելու իրավունքը։ Դա մենք պետք է հստակ հասկանանք։ Դեմոնտաժում են մեր հայ լինելու կոնցեպտը, այսինքն բերում են նրան, որ շատ կարճ ժամանակ հետո մենք ամաչելու ենք ասել, որ հայ ենք»։
Անդրադառնալով օրեր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին ԱԱԾ պետի Աբազյանին, ՊԵԿ նախագահ Բադասյանին՝ «ես ձեզ հանձնարարում եմ ևս մեկ անգամ, ապահովեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ հնարավորությունը՝ նաև Իջեւանի հատվածում, Նոյեմբերյանի հատվածում: Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն, և, իհարկե, անվտանգության ապահովում, որը մենք երթևեկության անվտանգության ապահովում, որտեղ նաև ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք և պատրաստ ենք և կապահովենք: Որևէ կասկած դրանում չունենք», Ա. Ադիբեկյանը նշեց. «Ավելին ասեմ՝ նրանք արդեն ապահովել են ադրբեջանցիների մուտքը «Զվարթնոց» օդանավակայանում։ Այնպես որ, նրանց ապահով մուտքը Նախիջևան ինձ չի զարմացնում։
Ադրբեջանցիները ոչ միայն անկաշկանդ մուտք են գործելու Հայաստանի տարածքով Նախիջևան, նաև Հայաստան՝ Երևան, գալու են ձեր շենքում ապրեն, ու վաղը, կամ մյուս օրը չզարմանաք, եթե մետրո գմփա, որովհետև ապահովելով ադրբեջանցիների անվտանգ ելումուտ Հայաստան՝ դրա հետ միասին սկսվեց այն, ոչ օրը մի քանի անգամ զանգահարում են և ահաբեկչական հայտարարություններ անում՝ ռումբ է տեղադրված մետրոյում, շեքերում և այլն ու մի գեղեցիկ օր դա տեղի է ունենալու։ Ուզում եմ բոլորը հստակ ֆիքսեն, որ դրա մեղավորն ու պատասխանատուն առաջին հերթին բոլոր նրանք են, ովքեր Փաշինյանին դեռ սատարում են, պաշտպանում, երկրորդ, իհարկե, Փաշինյանը և դրա պատասխանը նա մի գեղեցիկ օր տալու է»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի մեկ հայտարարությանը՝ «պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա», Ադիբեկյանն ասաց. «Դա Ադրբեջանի պայմանն էր, որը Փաշինյանը վազելով, շնչակտուր կատարեց, և նա ուրիշ ձև այլևս չի վարվելու։ Ինչ ուզեն, այն էլ անելու է, որովհետև դա միակ գրավականն է, որ շարունակի իշխել Հայաստանում, ունենա 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող թիկնապահներ։ Մեր սահմանները պաշտպանող զինվորները ստանում են 200 հազար դրամ, իսկ միայն Փաշինյանին պաշտպանող ոստիկանները ստանում են մեկ միլիոն և ավելի դրամ։
Սա է ձեր ընտրած իշխանությունը, որն իր սեփական անվտանգությունն ավելի բարձր է դասում, քան երկրի գոյություն ունենալը և ձեր՝ այստեղ ապրելու իրավունքը»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բերձորի և Աղավնոյի հանձնումն Ադրբեջանին Հայաստանի իշխանությունների կործանարար քաղաքականության հերթական դրսևորումն է. Թաթոյան
- Ադրբեջանից արդեն հայտարարել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին
- Բերձորում, Աղավոյում և Լաչինի միջանցքի մնացած բնակավայրերում տեղի է ունենում կազմակերպված էթնիկ զտում
- Թե՞ ընտանիք եք պահում, Բերձորի, Աղավնաձորի ընտանիքների հաշվին․ Ավետիք Իշխանյան
- Բերձորցիները չեն շտապում լքել իրենց տները
- Մինչ մենք հրաժեշտ ենք տալիս Բերձորին, օրակարգում հայկական այլ բնակավայրերի հարցն է քննարկվում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Աղավնո. Այրում են դպրոցի՝ պահեստավորման համար չնախատեսված նյութերը
- Ադրբեջանական զորքերը սեղմում են օղակը, մեծացնում ճնշումը. Տիգրան Աբրահամյան
- Ի՞նչ ճակատագիր է սպասվում Բերձորի, Աղավնոյի և Սուսի մշակութային հուշարձաններին
- Աղավնոյի երեխաները հրաժեշտ են տալիս գյուղին
- Հայաստանը պաշտոնապես Արցախն ու Արցախում ապրող մեր 130 հազար հայրենակիցների հանձնում է Ադրբեջանին. Ղևոնդյան
- Փաստացի Փաշինյանն ասում է, որ մի քանի երաշխիքների դեպքում պատրաստ է ՊԲ ն լուծարել, սարքել, օրինակ, լիմոնադի ցեխ. Մանգասարյան
- Առաջին անգամ խոսք գնաց նաև Իջևանով ու Նոյեմբերյանով ադրբեջանցիներին ճանապարհներ տալու մասին. Քաղաքագետ
- Եկեք ուշադիր լսենք Փաշինյանին՝ նրա ասածներում միշտ կա հաջորդ պարտության բանաձևը
- Պաշտոնապես արձանագրեմ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինծառայող չկա. Փաշինյան
- Փաշինյանը Արցախում ՌԴ խաղաղապահներին համ գովում է, համ մեղադրում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան