Հիմա նրանք նստում են ՀՀ մտնող ջրերի ակունքներին ու տաս տարի հետո դուք ջրի համար եք չոքելու թուրքի դեմը. Ադիբեկյան
«Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը գտնվում են այնպիսի պրեսինգի տակ, որ իրենք ոչինչ չեն կարող անել իրավիճակը կոտրելու համար»,- ասուլիսում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
Ըստ նրա, այս պարագայում գոյություն ունի մեկ ելք՝ հրաժարական տալ. «Չես կարող ապահովել երկրիդ անվտանգությունը, դու ծառայումս ես երկրիդ թշնամիներին, օգնում ես քո երկրի թշնամիներին քանդել, ոչնչացել քո երկիրն ու ժողովրդին։
Հասկանում եմ՝ չես կարող դիմադրել, ուրեմն հրաժարական տուր։ Մենք գնում ենք կոնկրետ կործանման, խոսքը ֆիզիկական կործանման մասին է»։
Ադիբեկյանի խոսքով, այս ընթացքում ադրբեջանցիները ճանապարներ են կառուցում, որոնք գալու են ու 4 ուղղությամբ հատեն Հայաստանը։
«Գնում եմ Մեղրի… Խաղաղապահն ի՞նչ գործ ունի Հայաստանի տարածքում, օտարերկրյա զինվորականին ես ինչո՞ւ պետք է ցույց տամ փաստաթուղթ ճանապարհորդելով իմ սեփական երկրով»,- հարցադրումներ արեց Ադիբեկյանը։
Ադրբեջանագետի խոսքով, վաղը, մյուս օրն այդ տղեն իր զենք հավաքելու է, գնա ու իր տեղը բերելու է թուրքին, քանի որ այդտեղ ներդրվելու է թուրքական կապիտալ. «Ռուսը գնալու է, իր տեղը զիջի թուրքին, որովհետև թուրքն ու Ռուսաստանը հիմա լուրջ էներգետիկ ու առևտրային պայմանագրեր են կապում իրեր մեջ»։
«Ես չեմ հիշում դեպք, որ ռուս սահմանապահն ինձանից փաստաթուղթ պահանջի իմ երկրի ներսում, նա այդ իրավունքը չունի, եթե Փաշինյանը հերթական իր վախկոտությունից ելնելով սուսուփուս տակից փաստաթուղթ է ստորագրել, որի մասին մենք տեղյակ չենք, բայց եթե այդ փաստաթուղթը ստորագրել է, պետք է այդ փաստաթուղթը ներկայացնեն այն աձինք, որոնք մեզանից պահանջում են փաստաթուղթ կամ խուզարկություն։ Ինչի՞ հիման վրա են դա անում»,- ասաց Արմինե Ադիբեկյանը։
Նա նշեց, որ հիմա նրանք նստում են Հայաստանի Հանրապետություն մտնող ջրերի ակունքներին ու տաս տարի հետո դուք ջրի համար եք չոքելու թուրքի դեմ, «գալու են Սևանն առնեն ձեռքներիցդ ու վերջ, ի՞նչ Երևան, Երևանը կչորանա, կգնա»։
«Այս պորտաբույծները չեն կարողանում ինչ-որ մի բան անել մտածված, կթողեն ու կգնան։ Երկիրը երկիր չի, հներն են մեղավոր ... Այսինքն ամեն ինչ ունի պատճառաբանություն, բացի մի բանից՝ պայքարել և հաղթել»,- ասաց ադրբեջանագետ Ա. Ադիբեկյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան