Ադրբեջանից արդեն հայտարարել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին
«Ադրբեջանի հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին՝ ներկայացնելով նաև նախագծի լուսանկարը։
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է, որ թեև պաշտոնական որևէ արձագանք չկա, բայց, չի կարծում, որ Ադրբեջանն իր մտադրությունից կարող է հրաժարվել։
«Նույն թուրքական քաղաքականությունն է, որը ներմուծվել է Ադրբեջան և այդ գործընթացն արդեն սկսվել է»,- ասել է Լ.Հովհաննիսյանը
Նրա խոսքով, Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ավերել, պղծել ու ավերել հայկական հուշարձանները, իսկ որպեսզի օգոստոսի 25-ից հետո նմանատիպ նոր տեսարանների չհանդիպեն Բերձորում, Աղավնոյում և Ներքին Սուսում, այս օրերին իրականացվում են այդ բնակավայրերից պատմամշակութային ժառանգության տարհանման աշխատանքներ։
Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար-համակարգող Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ հենց այս օրերին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու նախագծի հրապարակումը կարելի է համարել սադրանք։
«Սակայն վստահ պետք է լինենք, որ նման ծրագրեր Ադրբեջանն ունի ճիշտ այնպես, ինչպես բոլոր այլ բռնազավթված տարածքներում։ Մենք պետք է մեր պետական միջոցներով, հասարակական լայն խավերի ներգրավմամբ փորձենք ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը։ Հարկ եղած պարագայում այդ գործընթացում ներառենք նաև միջազգային կազմակերպությունների»,-ասել է Սերգեյ Շահվերդյանը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների, ապանոտաժվելու են հայկական եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվելու են երկու մինարեթ։
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է 1996-1999 թվականներին, գմբեթի խաչի օծումը կատարվել է 1998 թվականի մայիսին։
Հարակից հրապարակումներ`
- Բերձորում, Աղավոյում և Լաչինի միջանցքի մնացած բնակավայրերում տեղի է ունենում կազմակերպված էթնիկ զտում
- Շտապ հավաք՝ ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի
- Թե՞ ընտանիք եք պահում, Բերձորի, Աղավնաձորի ընտանիքների հաշվին․ Ավետիք Իշխանյան
- Բերձորցիները չեն շտապում լքել իրենց տները
- Մինչ մենք հրաժեշտ ենք տալիս Բերձորին, օրակարգում հայկական այլ բնակավայրերի հարցն է քննարկվում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Ի՞նչ ճակատագիր է սպասվում Բերձորի, Աղավնոյի և Սուսի մշակութային հուշարձաններին
- Հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի Բերձորում, այդ դեպքում ի՞նչ, պիտի ազերները մտնեն, սպանե՞ն. Հովհաննես Իշխանյան
- Եթե Հայաստանը վերացնում է մշակույթի նախարարությունը, Ադրբեջանը մշակույթը դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթությունը
- Բերձորը, Աղավնոն և Սուսը թշնամուն նվիրելով՝ ևս մեկ քայլով մոտեցնում ենք նրան մեր բոլորի տներին. Վարդան Ոսկանյան
- Որպես «բարոյական փոխհատուցում», թույլ են տվել, որ Բերձորի և Աղավնոյի բնակիչներն այրեն իրենց տները. Նաիրա Զոհրաբյան
- «Բերձորի գող»․․․ Էդգար Ղազարյանի ելույթը՝ Ֆրանսիայի հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան