Թրամփի տանը ՀԴԲ-ի կազմակերպած խուզարկությունը տևել է մի քանի ժամ.Politico
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տան խուզարկությունը, որն ավարտվել է փաստաթղթերի առգրավմամբ, տևել է «մի քանի ժամ»: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր Մար-ա-Լագոյի կալվածքը խուզարկվել է ՀԴԲ-ի գործակալների կողմից։ «The New York Times»-ը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ ՀԴԲ-ին ամենայն հավանականությամբ հետաքրքրել են այն փաստաթղթերը, որոնք Թրամփը իր հետ վերցրել է Սպիտակ տնից։ Փետրվարին «Washington Post»-ը հայտնել էր, որ Ազգային արխիվների և գրառումների վարչությունը (NARA) նախկին նախագահի կալվածքից մի քանի տուփ փաստաթղթեր է առգրավել, որոնք նա դուրս էր բերել Սպիտակ տնից: Politico-ն պնդում է, որ խուզարկության պահին Թրամփը Նյու Յորքում է եղել։
Ֆլորիդայում խուզարկությունը, որն, ըստ աղբյուրներից մեկի, տևել է «ժամեր», ավարտվել է փաստաթղթերի առգրավմամբ»,-ասվում է հրատարակության մեջ։
Նշվում է, որ խուզարկությանը ներկա է եղել Թրամփի փաստաբան Քրիստինա Բոբը։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը Փելոսիի այցը Թայվան հիմարություն է անվանել՝ տարածաշրջանային լարվածության պատճառով
- Թրամփ. ԱՄՆ-ն կարող է կրկնել ԽՍՀՄ-ի ճակատագիրը
- ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին մեղադրում է Կապիտոլիումի գրոհի ժամանակ կանխամտածված անգործության մեջ
- NYT. Թրամփը պատրաստվում է հայտարարել նախագահի ընտրություններում իր թեկնածության մասին «արդեն այս ամիս»
- Թրամփը հայտնել է, որ կարող է կրկին փորձել նախագահական ընտրություններում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան