Իրանում միլիոնավոր մարդիկ մասնակցել են Աշուրայի ամենամյա սգո միջոցառումներին
Միլիոնավոր մարդիկ ողջ Իրանում երկուշաբթի օրը մասնակցել են ամենամյա սգո արարողություններին, որոնք նվիրված են երկրի կարևորագույն կրոնական իրադարձություններից մեկին՝ Աշուրային: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ իրադարձությունների կադրերը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Այս օրերին հավատացյալ իրանցիները հագնում են սև հագուստ, ի նշան վշտի ափերով ծեծում կրծքերն և երգում կրոնական օրհներգեր։ Իրանական լրատվամիջոցները հրապարակել են արարողություններին մասնակցած երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի և հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի լուսանկարները։
Թեհրանի ողջ տարածքում, ինչպես նաև Իրանի այլ խոշոր քաղաքներում տեղադրվել են հատուկ սև վրաններ, որոնցում ցանկացողներին անվճար թեյ և սնունդ են առաջարկվում։
Աշուրան կրոնական սուգ է յոթերորդ դարում մահացած Մուհամեդ մարգարեի թոռան՝ Իմամ Հուսեյնի հիշատակին: Համապատասխան միջոցառումներն անցկացվում են լուսնային մուսուլմանական օրացույցով Մուհարրամ ամսվա առաջին 10 օրերին (այս տարի հուլիսի 30 - օգոստոսի 8ին):
Հարակից հրապարակումներ`
- Իրանն ասում է, որ ԳՀՀԾ-ն կիրականացնի եթե լինեն երաշխավորված տնտեսական օգուտները
- Վենետիկը, Սթոունհենջը և Աշուրը կարող են ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության՝ վտանգի տակ հայտնված օբյեկտների ցուցակում
- Աշուրան Կապույտ մզկիթում. Իրանցիները սգում են Իմամ Հուսեյնի նահատակման օրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան