Հայտնի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն
66-ամյա դանիացի հայտնի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն։ Այս մասին հայտնել է kulturomania.ru կայքը՝ հղում անելով Variety-ին։
Թրիերի կողմից հիմնադրված Zentropa ընկերությունից նշել են, որ ռեժիսորը «լավ մարզավիճակում է և բուժվում է»:
Չնայած հիվանդությանը, ռեժիսորը շարունակում է աշխատել «Թագավորություն. Ելք» սերիալի վրա։ Այն կամփոփի համանուն եռերգությունը։ Նոր եթերաշրջանի պրեմիերան կկայանա օգոստոսի վերջին Վենետիկի կինոփառատոնում։
Նշվում է, որ Թրիերն ավելի քիչ է շփվելու լրագրողների հետ՝ հաշվի առնելով իր վիճակը։
Լարս ֆոն Թրիերի առաջին աշխատանքը 1976 թ. նկարահանած Orchideengärtnereien կարճամետրաժ ֆիլմն էր։ Նրա դիպլոմային «Ազատագրման նկարներ» (Befrielsesbilleder) ֆիլմը աշխատանքը 1984 թ. Մյունխենի կինոփառատոնում արժանանում է գլխավոր մրցանակի։
Թրիերի առաջին մեծ աշխատանքը «Հանցագործության տարրեր» (1984) ֆիլմն էր, որը ստացել է մրցանակ Կաննի, Չիկագոյի և Մանհեյմի կինոփառատոններում։ Այս ֆիլմում, ինչպես և իր հետագա ֆիլմերից շատերում, Լարս ֆոն Թրիերը հանդես է եկել որպես ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և դերասան։
Ընդհանուր թվով նկարահանել է 33 ֆիլմ, 34 ֆիլմի սցենարի հեղինակ է, 11 ֆիլմի պրոդյուսեր, 9-ական ֆիլմի օպերատոր և մոնտաժող, խաղացել է 12 ֆիլմում։
Նրա հայտնի ֆիլմերից են «Դոգվիլ», «Եվրոպա», «Խավարում պարողը», «Ճեղքելով ալիքները», «Ապուշները», «Մելանխոլիա», «Նիմֆոմանուհին» և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին